
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ ներուժ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
«Կան առանձին պետությունների փորձեր՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, մուտք ունենալ Կասպից ծովի ռեսուրսներին և ապահովել ուղիղ մուտք դեպի Կենտրոնական Ասիա: Ակտիվորեն օգտագործվում է հայ-ադրբեջանական սահմանը, ի թիվս այլ բաների, հաշտության համաձայնագրի կնքումը կարևոր է մնալու իրավիճակի հետագա կարգավորման գործում», – ասել է Սերդյուկովը։
Սերդյուկովի խոսքով՝ Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի և Երևանի միջև հետհակամարտային կարգավորման վրա՝ չնայած ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը։
«Նույնիսկ չնայած կազմակերպությանը Հայաստանի անդամակցությանը, դրսից փորձերը շարունակում են ազդել հետկոնֆլիկտային կարգավորման ձևաչափի վրա»,- նշել է նա։