Ամեն օր աշխարհի տարբեր կետերում տեղի են ունենում բազմաթիվ հետաքրքիր, կարևոր և շրջադարձային իրադարձություններ. ծնվում են նոր անուններ, որոնք իրենց հետքը պիտի թողնեն պատմության մեջ, մահանում երևելի դեմքեր, նոր ստեղծագործություններ են ի հայտ գալիս, նոր հայտնագործություններ արվում, պատմության գիրկն են անցնում բուսական և կենդանական տեսակներ կամ առաջանում նորերը:
Հայ իրականության մեջ փետրվարի 14-ը առանձնանում է մի քանի իրադարձություններով.
1925 թվականի այս օրը Հադրութի Տումի գյուղում ծնվել է լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանը: 80 տարիենրի կյանքի ընթացքում լեզվաբանը ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, ՀԽՍՀ մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչ, դասախոս, ինչպես նաև մասնակցել Հայրենական Մեծ Պատերազմին:
Արդեն 1958 թվականի փետրվարի 14-ին ծնվել է հայ գրոսմայստեր, շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող Սմբատ Լպուտյանը: Թուրինում կայացած վերոնշյալ օլիմպիադայի հաղթանակի համար պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդադլով: Եղել է Երևանի ավագանու, ինչպես նաև Հանրային խորհրդի անդամ:
Գրեթե երկու տասնամյակ անց Երևանում ծնվել է հումորիստ և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը, ով իր գործունեությունը ծավալում է Ռուսաստանի Դաշնությունում: Մասնագիտությամբ նյարդաբան-թերապևտ Մարտիրոսյանը 3 տարի մասնագիտությամբ աշխատելուց հետո սկսել է հումարիստի կարիերան: Դեռևս ուսանողական տարիներից խաղացել է «Նոր հայեր» ՈՒՀԱ թիմում և 1977-ից հանդես եկել որպես կապիտան:
Հուրի Բաղդասարյան