Հայկական Կարմիր խաչի ընկերության գրասենյակում լարված իրավիճակ է. Աողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փորձում է պաշտոնանկ անել կառույցի ղեկավարին:
«Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր հրավիրած ասուլիսում բացահայտումներ է արել այնտեղ ստեղծված իրավիճակի մասով:
Փաստաբանի փոխանցմամբ՝ ՀԿԽՀ գործադիր մարմնի ղեկավարը հայտարարել է, թե կառույցի նախագահը լավ չի աշխատում, պետք է պաշտոնանկ արվի ու նրա փոխարեն ինքը զբաղեցնի նաև ՀԿԽՀ նախագահի պաշտոնը:
ՀԿԽՀ նախագահությունն էլ իր հերթին ժողով է արել, պարզաբանումներ պահանջել Գործադիր մարմնից: Այս ամենի արդյունքում ՀԿԽՀ նախագահության որոշմամբ՝ Գործադիր մարմնի ղեկավարը հեռացվել է պաշտոնից:
Փաստաբան Լևոն Բաղդասարյանի տեղեկություններով՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունում ստեղծված այս խժդհությունների հետևում ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանն է կանգնած.
«Անթույլատրելի է կայացած կառուցները պայթեցնել, միայն նրա համար, որ ցանկանում են իրենց մարդը լինի, եթե իրենց մարդը չէ՝ ստացվում է, այդ կառույցն այլևս պետք չէ»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Քրիստինա Մուշեղյան