ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վանաձորի բանտում իրարանցում է. դատապարտյալները մեկը մյուսի հետեւից փորձում են վերջ տալ իրենց կյանքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչ է կատարվում «Վանաձոր»-ի քրեակատարողական հիմնարկում։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ մեկ շաբաթ առաջ քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Արկադի Թադեւոսյանը, որը, ըստ լուրերի, բավականին խիստ է ու բանտում մաքրման գործընթաց է սկսել, ինչն էլ ՔԿՀ-ում մեծ բունտի պատճառ է դարձել։

Մասնավորապես ՔԿՀ կալանավորները սկսել են աղմկել ու բանտում իրարանցում է սկսվել։ Մի քանի դատապարտյալ ինքնասպանության փորձ են արել։ Ովքեր են ինքնասպանության գնացել։

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ ինքնասպանության փորձ է արել Հ. Ասլանյանը, որը 2019 թվականի դատարանի որոշմամբ գողության համար ազատազրկման է դատապարտվել։

Արթուր Պապյանը 2023 թվականին դատարանի որոշմամբ ազատազրկման է դատապարտվել շորթման համար։

Գ.Պողոսյանը 2023 թվականին դատարանի որոշմամբ ավազակային հարձակման ու գողության համար է դատապարտվել։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ տևական ժամանակ է տարբեր քրեակատարողական հիմնարկներում ստուգումներ են իրականացվում։

Մեր աղբյուրները հայտնում են, որ ՔԿՀ-ներում կալանավորվածների խցերում արգելված իրեր են փնտրում և հավաքում։

Մեր տեղեկությունների համաձայն՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում, երբ հերթական ստուգումներն են իրականացվել, կալանավորվածները իրենց ըմբոստությունը ցույց տալու համար սկսել են ինքնավնասումներ կատարել։

Ըստ մեր տեղեկությունների՝ մեկը սափրիչի ծայրով վնասել է արմնկային հոդը, 2-ը կուլ են տվել սափրիչի ծայրը, 3-ը կուլ են տվել երկաթի կտոր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս