
կողմից փետրվարի 13-ին, ժամը 3.55-ին, Մյունխեն-Ֆրանկֆուրտ-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 55-ամյա Արայիկ Վ.-ն: Նա 2014 թ. սեպտեմբերի 12-ից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-189-րդ (Կեղծ ձեռնարկատիրությանը հանցակցելու) և 38-205-րդ (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն հանցակցելը) հոդվածների մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք: