Արարատի մարզում թեժ իրավիճակ է․ մարզպետը հանդիպել է բնակիչների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի բնակիչներն այսօր փակել են գյուղի ճանապարհը։

Կառավարությունը համայնքների խոշորացումից հետո որոշում է ընդունել, ըստ որի Ջրահովիտ և Արևաբույր համայնքները մեկ դպրոց պետք է ունենան։ Դպրոցը պետք է կառուցվի այդ երկու գյուղերի կենտրոնական հատվածում։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ համայնքի բնակիչները այսօր բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել են, որ պետք է համայնքները ունենան առանձին դպրոցներ։ Արևաբույր համայնքի ներկայացուցիչները, ըստ մեր տեղեկությունների, պահանջում են իրենց համար առանձին դպրոց կառուցել։ Բնակիչները շատ կտրուկ են տրամադրված և ամեն բան անում են, որպեսզի հայրենի իշխանությունները իրենց որոշումը փոխեն։

ArmLur.am-ը կապ հաստատեց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հետ՝ հասկանալու համար, թե բնակիչների բարձրացրած հարցը ինչպես են պատրաստվում լուծել։ Մարզպետը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ բնակիչների հետ արդեն հանդիպում ունեցել են, առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ։




Լրահոս