ՖՈՏՈ․ Խաղային կոպեկով ատրակցիոնները՝ գումար հավաքելու միջոց․ ինչու խնդիրը չի շտկվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը պարբերաբար քաղաքացիներից դժգոհություններ է ստանում, որ արդեն տևական ժամանակ է՝ «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում խաղային կոպեկով ատրակցիոնները չեն աշխատում: Երեխաները կոպեկ են գցում, որպեսզի իրենց նախընտրած խաղը ստանան, սակայն սարքն այդպես էլ խաղը չի հանում:

Այսինքն, ստացվում է, կոպեկով խաղային ատրակցիոնները քաղաքացիներից գումար հավաքելու միջոց են դարձել ընդամենը, իսկ ղեկավարությունը չի զբաղվում այդ հարցով ու չի շտկում անսարքությունը, սա այն դեպքում, երբ դրանից երեխաներն են օգտվում միայն:

ArmLur.am-ին «Դալմա Գարդեն մոլ»-ից փոխանցեցին, որ իրենք անսարքության մասին տեղյակ չեն եղել, քանի որ քաղաքացիները չեմ դիմել այդ հարցով։ Առևտրի կենտրոնից հավելեցին նաև, որ կզեկուցեն համապատասխան բաժնին, որպեսզի շտկվի անսարքությունը:




Լրահոս