Արսեն Մանգասարյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ գնդապետ Արսեն Մանգասարյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արսեն ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻՆ նշանակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ՝ ազատելով Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:




Լրահոս