Այսօր Մեծ Պահքի երրորդ օրն է. այն սկսվել է Բուն Բարեկենդանից հետո՝ փետրվարի 12-ին:
ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում Պահքի ընթացքում թույլատրելի ճաշատեսակների և քաղցրեղենի բաղադրատոմսերի շարք:
Պահքի սարմա և տոլմա. այն արտաքնապես նման է մսով տարբերակին, սակայն միջուկը կենդանական ոչ մի բաղադրիչ չի պարունակում: Այն պարունակում է 1 բաժակ խաշած սիսեռ, 1 բաժակ կլոր բրինձ, 3 սոխ՝ մանր կտրատած, 2-ից 3 լոլիկ՝ սեփական հյութում, 2 ճաշի գդալ լոլիկի մածուկ, 1 սուրճի բաժակ ձիթապտղի ձեթ, 1 սուրճի բաժակ նուռի օշարակ, աղ, փոշի կարմիր պղպեղ, կես թեյի գդալ անանուխի փոշի, 1 ճաշի գդալ սումախ, 1 լիմոնի հյութ, 1 պտղունց սուրճ, կես գդալ շաքարավազ և ընկույզ՝ ցանկության դեպքում:
Միջուկով լցոնված տոլմաներն ու փաթաթված սարմաները կաթսայի մեջ շարելուց հետո ավելացնել 1/3-րդ բաժակ ձիթապտղի ձեթ, 1/3-րդ բաժակ նուռի օշարակ և կես լիմոնի հյութ՝ լավ խառնված, ապա ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր: Եփել մեղմ կրակով, 35-ից 40 րոպե տևողությամբ:
Բարի ախորժակ
Հուրի Բաղդասարյան