
Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության ներկա ընթացքը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։