Հանրապետության տարածքում փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 16-19-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, 15-16-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 14-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով, մնացած շրջաններում այն էապես չի փոխվի։
Երևանում փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-16-ին սպասվում է, 17-19-ին հնարավոր է կարճատև անձրև, 15-16-ին հնարավոր է նաև ամպրոպ։