
Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Լյուքսեմբուրգ։
Այցը մեկնարկել է Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ում, որտեղ ՀՀ ԱԳ նախարարին ողջունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելը:
Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ. երկկողմ հարաբերություններ, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ: