ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին այսօր՝ փետրվարի 14-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկատվություն է փոխանցվել, որ Երևանի Պուշկինի 39 հասցեում գործող «ՄԻՆԹ» ՍՊ ընկերության («Ջուլիս» հանրային սննդի կետ) թվով 3 աշխատակցի մոտ հայտնաբերվել է Salmonella enteritidis, 1 աշխատակցի մոտ ՊՇՌ մեթոդով անջատվել է սալմոնելլա խմբի մանրէի ԴՆԹ։
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունով`
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի պետի որոշմամբ, «ՄԻՆԹ» ՍՊ ընկերության թվով 4 աշխատակիցներին, 2024 թվականի փետրվարի 14-ից արգելվել է ներկայանալ աշխատանքի` մինչև համապատասխան բուժման ավարտը և լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքը։
Ծանուցում՝
Համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին» N 347-ն որոշման 10-րդ կետի պահանջների, ախտածին մանրէակրությամբ անձանց (Salmonella enteritidis) չի թույլատրվում աշխատել մինչև համապատասխան բուժման ավարտը և լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքը։