2023 թվականի ընթացքում Տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրով հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում նախատեսված էր կատարել ստուգումներ 252 տնտեսավարող սուբյեկտներին պատկանող 294 արտադրական նշանակության օբյեկտներում, բենզա-գազա լցակայաններում, առևտրի և հասարակական սննդի, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող օբյեկտներում, գիտական և ուսումնական հաստատություններում, հյուրանոցներում, մինչև 800 նստատեղով մշակութային հիմնարկներում, ընդհանուր, գյուղատնտեսական նշանակության և նավթամթերքի պահեստներում, հիվանդանոցներում, տրանսպորտային և կառավարման հիմնարկներում։
Տեսչական մարմնից հայտնում են, որ ստուգումների գործունեության տարեկան ծրագրով նախատեսված 68 օբյեկտ չի ստուգվել` փաստացի չգործելու (այդ թվում՝ ժամանակավոր դադարեցման), առցանց գործելու, հաշվառումից հանված կամ սնանկ լինելու հիմնավորմամբ։
Ոչ պլանային 8 ստուգում իրականացվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա։
16 հանձնարագրի կատարում ընթացքի մեջ է:
Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 218 վերստուգում:
2023 թվականի ընթացքում կատարած ստուգումներ/վերստուգումներն ըստ մարզերի բաշխված են հետևյալ կերպ. Շիրակ՝ 21 ստուգում, 16 վերստուգում, Լոռի՝ 17/25, Գեղարքունիք՝ 25/4, Կոտայք՝ 16/54, Արագածոտն՝ 11/14, Սյունիք՝ 8/7, Տավուշ՝ 16/21, Արարատ՝ 13/6, Վայոց ձոր՝ 5/11, Արմավիր՝ 25/45։
Մայրաքաղաք Երևանում արվել են 64 ստուգում և 15 վերստուգում։
2023թ․ ստուգումների արդյունքում արձանագրվել է 1895 խախտում, որից 1020-ը՝ Երևանում, մնացած 875-ը՝ մարզերում։ Մարզային պատկերը հետևյալն է․ Գեղարքունիք՝ 238, Արմավիր՝ 153, Սյունիք՝ 45, Լոռի՝ 115, Կոտայք՝ 91, Տավուշ՝ 85, Շիրակ՝ 80, Արարատ՝ 35, Արագածոտն՝ 17, Վայոց ձոր՝ 16 խախտում։
Ընդհանուր նշանակության 48 պահեստներում և բազաներում բացահայտվել է 528 խախտում։ Ստուգումներից 3-ն իրականացվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա։
Նշված ժամանակահատվածում ստուգվել է 200 մ2 և ավելի մակերեսով առևտրի և հասարակական սննդի 46 օբյեկտ, արձանագրվել է 257 խախտում։
Մինչև 200 մ2 մակերեսով առևտրի և հասարակական սննդի 14 օբյեկտում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է 33 խախտում։
200 մ2 և ավելի մակերեսով արտադրական կազմակերպությունների 87 օբյեկտներում արձանագրվել է 552 խախտում։ Ստուգումներից 3-ն իրականացվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա։
Մինչև 200 մ2 մակերեսով արտադրական կազմակերպությունների 41 օբյեկտներում արձանագրվել է 117 խախտում։ 9 բենզալցակայանի ստուգումների արդյունքում արձանագրվել է 37 խախտում։
Կառավարման 24 հիմնարկում արձանագրվել է 140 խախտում։ Ստուգումներից 3-ն իրականացվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա։
2023թ․ ստուգվել է 14 գազալցակայան, արձանագրվել՝ 111 խախտում։
Գիտական և ուսումնական 3 հաստատություններում արձանագրվել է 21 խախտում։
6 հյուրանոցների և հանրակացարանների ստուգումների արդյունքում արձանագրվել է 27 խախտում։
Նավթամթերքների 3 պահեստում արձանագրվել է 18 խախտում։
2023թ․ իրականացված ստուգումների արդյունքում կազմվել և տրամադրվել է պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 164 կարգադրագիր։
Ստուգումների և վերստուգումների արդյունքում պարզվել է, որ առանց թերությունների շահագործվում է 133 սուբյեկտի 137 օբյեկտ։։