Մադրիդի «Ռեալը» ռեկորդ է սահմանել սոցցանցերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալը» ռեկորդ է սահմանել սոցցանցերում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբի պաշտոնական էջը X սոցիալական ցանցում գերազանցել է 50 միլիոն հետևորդի շեմը:

«Ռեալը» առաջին մարզական ակումբն է, որին հաջողվել է նման ցուցանիշի հասնել սոցցանցերում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ռեալը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ էր տարել գերմանական «Լայպցիգի» նկատմամբ:




Լրահոս