
Առաջիկայում Հայաստան կայցելի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Այս մասին հայտնում են ղազախական լրատվամիջոցները: Այցի ժամկետների և օրակարգի մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը հանդիպել էին, քննարկել Ղազախստանի նախագահի՝ Հայաստան առաջիկա այցին ընդառաջ նախապատրաստական բնույթի հարցեր։