Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության համաձայն՝ քաղցկեղը մահացության տարածվածությամբ երկրորդն է երեխաների շրջանում Աշխարհում, 09 Օգոստոս 2019 11:17 Share Share Share Փետրվարի 15-ը քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրն է (International Childhood Cancer Day)։ Այն ամեն տարի նշվում է աշխարհի ավելի քան քառասուն երկրում։
Օրն առաջին անգամ միջազգային օրացույցում հայտնվել է 2001թ. Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների համաշխարհային վեհաժողովի կողմից։ Տարեկան շուրջ 200 հազար երեխա հիվանդանում է քաղցկեղով, որի գրեթե կեսը՝ մահվան ելքով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության համաձայն՝ քաղցկեղը մահացության տարածվածությամբ երկրորդն է երեխաների շրջանում ուժի գործադմամբ մահերից հետո (օր.՝ սպանություն, ինքնասպանություն)։ Օրվա նպատակն է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել այդ խնդրի վրա։ Այն կոչ է անում համերաշխության և անհետաձգելի քայլերի՝ ժամանակին կանխարգելելու և բուժելու այն։