Վախճանվել է «Դե սպասիր» մուլտֆիլմի երաժշտական ներածության հեղինակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

96 տարեկանում մահացել է հունգարացի կոմպոզիտոր Թամաշ Դեակը՝ խորհրդային «Դե սպասիր» («Ну, погоди!») հանրահայտ մուլտֆիլմի երաժշտական ​​ներածության հեղինակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թամաշ Դեակը ծնվել է 1928 թվականին՝ հունգարական Սեկեշֆեհերվար քաղաքում: Եղել է ինքնուս շեփորահար: 1959-64 թվականներին աշխատել է Հունգարիայի ռադիոյում։

Հեղինակ է ավելի քան 120 մուլտֆիլմերի և հեռուստահաղորդումների երաժշտության, ինչպես նաև ջազային և սիմֆոնիկ ստեղծագործությունների, որոնցից շատերը ձայնագրել է իր երաժշտական ​​խմբի հետ:

Նա է ստեղծել «Դե սպասիր» մուլտֆիլմի այցեքարտը դարձած «Ջրային դահուկներ» երաժշտական ստեղծագործությունը, ինչպես նաև մի քանի սերիաներում հնչած այլ մեղեդիները։




Լրահոս