
Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնն անընդունելի է համարել իսրայելական ռազմական գործողության հետեւանքով Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը եւ կոչ արել դադարեցնել դրանք։ Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատում։
«Ֆրանսիայի նախագահն ընդգծել է հրադադարի մասին համաձայնագրի կնքման հրատապ անհրաժեշտությունը, որն ի վերջո կերաշխավորի բոլոր քաղաքացիական անձանց պաշտպանությունը և շտապ օգնության զանգվածային հոսքը: Զոհերի թիվը և հումանիտար իրավիճակը անընդունելի են, և Իսրայելի գործողությունները պետք է դադարեցվեն», – ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։