Պուտինը ճանաչել է Ղրիմը որպես անկախ և ինքնավար պետություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը  «Ղրիմի Հանրապետությունը ճանաչելու մասին» հրաման է ստորագրել, հաղորդում են ՌԴ նախագահի մամլո ծառայությունից ` տեղեկացնում է ИТАР-ТАСС լրատվականը:

«Հաշվի առնելով 2014 թվականի մարտի 16-ին Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքները, Ղրիմը, որի կազմի մեջ է նաև հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը ` ճանաչել որպես անկախ և ինքնուրույն պետություն»,- նշվում է փաստաթղթում:

Փաստաթղթում ասվում է, որ այս հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամլո ծառայությունից տեղեկացրել էին, որ մարտի 18 -ին ` ժամը 15.00 -ին,  Վ. Պուտինը Կրեմլում Պետդումայի պատգամավորների և Դաշնության Խորհրդի ժողովի անդամների առջև հանդես կգա ելույթով  ` Ղրիմն ու Սևաստոպոլը ՌԴ -ի կազմում ընդգրկելու վերաբերյալ:

 




Լրահոս