ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ անշարժ գույք ունեին ՔՊ-ականները հեղափոխությունից առաջ և հետո․ Մաս 4

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է շարքով ներկայացնել, թե հեղափոխությունից հետո և առաջ ինչ անշարժ գույքեր են ձեռք բերել ՔՊ-ականները։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը մինչ հեղափոխությունը բնակարան կամ որևէ անշարժ գույք չի ունեցել, սակայն 2020 թվականին՝ հեղափոխությունից հետո, բնակարան և հողամաս է նվիրատվություն ստացել Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Հաջորդ ՔՊ-ական Գայանե Եղիազարյանը մինչ հեղափոխությունը սեփականության իրավունքով որևէ անշարժ գույք չի ունեցել, սակայն 2022 թվականին՝ հեղափոխությունից 5 տարի անց, 36 մլն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել Երևան քաղաքում։

ՔՊ-ական Լիլիթ Կիրակոսյանը հեղափոխությունից առաջ և հետո անշաժ գույք չի ունեցել, համենայն դեպս այդ մասին  հայտարարագրերում նշում չկա։ Սակայն հետաքրքիրն այն է, որ նա բնակվում է սեփականության իրավունքով այլ անձի պատկանող բնակարանում։

Այս շարքի 4-րդ ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը մինչ հեղափոխությունը ունեցել է մեկ բնակարան բազմաբնակարան շենքում և մեկ անհատական բնակելի տուն Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում։ Հեղափոխությունից հետո Խանդանյանը հիփոթեքով բնակարան է գնել, որի մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 21 մլն դրամ։

Նիկոլ Փաշինյանի հետ քավոր-սանիկական կապի մեջ գտնվող Վահե Ղալումյանը հեղափոխությունից առաջ ուներ մեկ անհատական բնակելի տուն և հողամաս Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ Հեղափոխությունից հետո Ղալումյանը Երևանի Արաբկիր վարչական շրջանում բազմաբնակարան շենքում հիփոթեքով բնակարան է ձեռք բերել, որի մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Էմմա Միքայելյան




Լրահոս