
Ֆրանսիայի Ազգային ժողովի Միջազգային հարցերով կոմիտեն բանաձև է ընդունել՝ դատապարտելով Ալիևի կողմից ԼՂ-ում իրականացված էթնիկ զտումները և աջակցելով Հայաստանի տարածքային ամբողջականությանը:
Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Յուվեր Ժուլիեն Լաֆերրիերն այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է․
«Կոչ եմ անում Ֆրանսիային և Եվրոպայի միությանը` պահանջել ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին»: