
The Rolling Stones-ի վոկալիստ Միկ Ջագգերի ընկերուհուն ` ամերիկուհի մոդել Լոռեն Սքոթթին մեռած են գտել Նյու Յորքում: Այս մասին տեղեկացնում է AFP լրատվական գործակալությունը:
Տեղական ԶԼՄ-երի հաղորդմամբ, 47 – ամյա Սքոթթին կախված են գտել Մանհեթենի իր բնակարանում:
The Rolling Stones-ի վոկալիստը ցնցված է այս նորությամբ ` տեղեկացրել է երաժիշտի մամլո խոսնակը: Միկ Ջագգերն Ավստրալիա էր մեկնել ` շրջագայությունների:
47 -ամյա մոդելն ու 70-ամյա Ջագգերը միասին էին 2001 թվականից: Դեռ 1999 թվականին արդեն երկու անգամ ամուսնացած ռոք – երաժիշտը բաժանվեց իր երկրորդ կնոջից ` Ջերրի Հոլլից:
Սքոթթը մոդելային գործով սկսեց զբաղվել դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ` 1980 – ականներին: Նա նկարահանվել է այնպիսի հայտնի բրենդների գովազդային նախագծերում, ինչպիսիք են ` Chanel, Calvin Klein, Thierry Mugler:
Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ ` Սքոթթի հնարավոր ինքնասպանության լուրն իսկական ցնցում է առաջացրել, քանի որ վերջինիս մոտ նախկինում չեն նկատվել դեպրեսիաներ, խնդիրներ ալկոհոլի և թմրադեղերի հետ: