
ՆԳՆ ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 14-ին Ազատան գյուղի իր տանը հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 22-ամյա Աղասի Գ.-ն: Նա ՌԴ Անդրբայկալյան երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: