
Այսօր Ադրբեջանի տարածքում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։ Այս մասին APA-ին հայտնել են այդ երկրի Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից։
Երկրաշարժի հետազոտությունների բյուրոյի տվյալներով՝ Սաաթլիի շրջանում գրանցված երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,9 մագնիտուդ։
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան։