
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այս պահին կառավարությունում է:
Չի բացառվում, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում քննարկվի նրա թեկնածությունը:
ArmLur.am-ի հետ զրույցում ավելի վաղ Պապոյանն ասել էր, որ կուսակցությունում նրա թեկնածության հարցը չի քննարկվել:
Թե ի՞նչ որոշում կկայացնի Նիկոլ Փաշինյանի, արդյո՞ք պատգամավորի հետ այս հարցում համաձայնության կգան, պարզ կդառնա առաջիկայում:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Վահան Քերոբյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։
Քրիստինա Մուշեղյան