ՆԱՏՕ-ի երկրները Կիևի համար 10 միլիարդ դոլարի զենքի արտադրության պայմանագրեր են կնքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի երկրներն արդեն ստորագրել են 10 միլիարդ դոլարի պայմանագրեր՝ Կիևին նոր ռազմական մատակարարումներ տրամադրելու համար, դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելուն պես հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Այսօր կեսօրին ես կնախագահեմ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստը, մենք կքննարկենք, թե ինչպես աջակցել Ուկրաինային։ Մենք պետք է մեծացնենք արտադրությունը: ՆԱՏՕ-ի երկրները կարողացել են պայմանավորվել և 10 միլիարդ դոլարի պայմանագրեր ստորագրել զենքի և զինամթերքի արտադրության համար։

Ես ողջունում եմ, որ ՆԱՏՕ-ի երկրներն ավելի շատ օգնություն են ուղարկում, ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր, ավելի շատ զինամթերք, ես ողջունում եմ Եվրամիության որոշումը՝ հատկացնել 50 միլիարդ եվրո (չորս տարով), և ես ակնկալում եմ, որ ԱՄՆ Կոնգրեսը կհաստատի Ուկրաինային աջակցության փաթեթը»,- ասել է Ստոլտենբերգը։




Լրահոս