
Ականապատված մեքենան պայթեցվել է Սիրիայի մայրաքաղաքի արվարձանում ` Էլ- Բարադայում: Իսլամիստները թողել են մեքենան Օմար իբն ալ- Խատտաբ մզկիթի մոտ: Ահաբեկչության հետևանքով սպանվել է երկու մարդ, իսկ 14-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ. տուժածների մեջ երկու երեխա կա: Մզկիթին մեծ չափի վնաս է հասցվել:
Հաջորդ ահաբեկչությունը տեղի է ունեցել Հոմսի ` ալավիտներով բնակեցված Զախրա թաղամասում: Թաղամասի ամենաաշխույժ մասում պայթած մեքենայի հետևանքով մահացել է վեց խաղաղ բնակիչ, ևս 20 -ը տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել:
Ահաբեկիչները չեն դադարեցնում կրակը: Դամասկոսում բաց թողնված հրթիռի հետևանքով Օմեյադների հրապարակում 11 մարդ է վիրավորվել:
Եվս երկու սիրիացի վիրավորվել են Դամասկոսի քրիստոնեական Կասաա թաղամասում: ՍԱՆԱ լրատվական գործակալության փախանցմամբ, գնդակոծման են ենթարկվում նաև Աբբասիդների հրապարակը, Մեզզայի պողոտան և Աբու Ռումմանի փողոցը: Նշված վայրերից վիրավորվածների մասին տեղեկատվություն է ստացվել: Հստակ տվյալներ դեռ չկան: