Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցի ժամանակ այդպես էլ հստակ չպատասխանեց հարցին՝ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանի Երևան, նրան կձերբակալե՞ն, թե ոչ։
Հայաստանը 15 օր առաջ պաշտոնապես միացել է Միջազգային քրեական դատարանին։ Հռոմի ստատուտին միանալու քայլը հավելյալ լարվածություն էր առաջացրել Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում, քանի որ հենց այս դատարանն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվել։
Արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան հնարավոր այցի դեպքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կձերբակալի՞ նրան և ձերբակալելու դեպքում ի՞նչ հետևանքներ կկրի Հայաստանը, ArmLur.am-ը լսել է քաղաքացիների կարծիքը։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան