Վահան Քերոբյանը Քննչական կոմիտեում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ փետրվարի 2-ին էր գրել, որ  նախաքննական մարմինը, ըստ ամենայնի, հարցաքննության կհրավիրի ՀՀ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին, քանի որ նախաքննական մարմնում քննարկվել է հարց, որ նախարարի հաստատումով են կատարվել գնումների գործընթացները։

Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Վահան Քերոբյանը գնացել է Քննչական կոմիտե։ Վերջինս Ազատության հետ զրույցում նշել է, որ մեղադրյալ չէ և դեռ չի հարցաքննվել։

Նշենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական եւ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ եւ օժանդակությամբ չարաշահել են ծառայողական լիազորությունները։

 




Լրահոս