Նախագահական ընտրություններին թեկնածուների գրանցման գործընթացը Եգիպտոսում կմեկնարկի մարտի 19-ից: Այս մասին հայտարարել են Կահիրեում Կենտրոնական Ընտրական հանձնաժողովին մոտ կանգնած աղբյուրները:
Կիրակի օրը Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը եգիպտական SVS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտնել էր, որ նախագահական ընտրական քարոզարշավը կտևի 60 օր:
«Հունիսին երկիրը նոր նախագահ կունենա»,- նշել էր Մանսուրը:
Վերջինս մտադիր չէ մասնակցել նախագահական ընտրապայքարին:
Մի քանի օր առաջ նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվեց Սամի Անանը, ում ` շրջանառվող լուրերի համաձայն աջակցում էր «Մուլսուման Եղբայրներ» ահաբեկչական կազմակերպությունը:
Միևնույն ժամանակ «Բուսեյրա» ստատիստիկ կենտրոնը հրապարակել է հասարակական սոցիոլագիական հարցման արդյունքները ` համաձայն որի ` բնակչության 83 տոկոսը մտադիր են մասնակցել նախագահական ընտրությունների քվերակությանը: Հարցվածների միայն 12 տոկոսն է, որ չի մասնակցի ընտրություններին, և միայն 5 տոկոսն է, որ չի կողմնորոշվել, թե ում է ընտրելու:
Ընտրությունների օրը հայտնի կլինի մոտակա ժամանակներում: