
2020 թ. 44-օրյա պատերազմից և 2023 թ. Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանը պարբերաբար տեսանյութեր է հրապարակում սոցիալական ցանցերում, որտեղից պարզ է դառնում, որ Արցախում մշակութային վանդալիզմ է տեղի ունենում:
Վերջերս էլ սոցցանցերոմ տարածված լուսանկարից տեղեկացանք, որ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Վերին զբոսայգում դեռ խորհրդային ժամանակաշրջանում կառուցված և ստեփանակերտցիների մշակութային խորհրդանիշը հանդիսացող Արծվի հուշարձանը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Արցախում տեղի ունեցող մշակութային վանդալիզմին, անթույլատրելի է համարել Հայրենական Մեծ պատերազմին, Սովետական Միության զինվորականներին նվիրված հուշարձանների ավերումը՝ անկախ այն փաստից, թե որտեղ կամ ում կողմից է դա արվում կամ ինչպիսի մակարդակի են գտնվում միմյանց հետ հարաբերությունները:
Արդյոք Ադրբեջանը հետամուտ կլինի Մարիա Զախարովայի հայտարարությանը և այլևս Արցախում չի թիրախավորի մշակութային հուշարձանները՝ ArmLur.am-ը հարցում է կատարել քաղաքացիներից՝ պարզելու նրանց տեսակետերը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան