ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2018-ից հիմնադրված Ինժեներական քաղաքի կառուցումը չի ավարտվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը 2018-ին նոյեմբերի 1-ին հայտարարեց, թե կառավարությունն ընդունեց Ինժեներական քաղաքի կառուցման հայեցակարգը, որը պետք է 1.5 տարի հետո ավարտվեր, սակայն մինչ օրս այն չի ավարտվել:

2018թ․ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Ինժեներական քաղաք»-ի հիմնարկեքի արարողությունը։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հայտարարեց, որ շինարարության ավարտը նախատեսված է 1-1,5 տարի հետո:

Կառուցապատման մեկնարկի հուշապարկուճի տեղադրումը իրականացրեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Այսպիսով, ծրագրի կառուցման ավարտ հայտարարվեց 2021 թվականը։ Բայց 2019–ի դեկտեմբերին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ «Ինժեներական քաղաքի» շինարարությունը կսկսվի 2020–ին։ Այսինքն՝ հիմնարկեքը ֆեյք էր: Բայց 2020 թվականին էլ շինարարություն չարվե՝ թեեւ նախարարը 2020-ի ապրիլի 8-ին խոստացավ։

09․02․2021թ․ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասուլիսի ժամանակ ասաց, որ «Ինժեներական քաղաքի» նախագծային փաստաթղթերը պատրաստ են, և դրա շինարարությունը 2021-ին կսկսվի։

12․02․2021թ․ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրեց, թե «Ինժեներական քաղաքի» ծրագիրը մտել է ակտիվ փուլ: Շուտով կհայտարարվի նաև շինարարարական ընկերության մրցույթը և կսկսվի քաղաքի կառուցումը:

18․01․2023թ․ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտարարեց, որ ենթակառուցվածքները պատրաստ են՝ գազ, ջուր, էլեկտրամատակարարում, ասֆալտապատված ճանապարհներ: Շինարարական աշխատանքներից հետո կսկսվեն նաև կանաչապատման աշխատանքները։

08․03․2023թ․ NEWS.am-ի հետ զրույցում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ասաց, թե Ինժեներական քաղաքի շինարարությունը պետք է ավարտվի մինչև 2024 թ․ մայիս:

Փաստացի՝ 2020 թվականին խոստացվել էր ավարտին հասցնել «Ինժեներական քաղաքը», սակայն դեռ ավարտված չէ։ Կառավարման անլրջություն:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս