«Մենք համաձայն չենք տարածաշրջանում խնդիրները լուծելու պատրվակով օտարերկրացիների ներկայությանը». Իրանի նախագահը՝ Մհեր Գրիգորյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը հայտարարել է. «Մենք աջակցում ենք Թեհրանի և Երևանի միջև կնքված բոլոր համաձայնագրերի լիարժեք կատարմանը, և դա պահանջում է ջանքերի կրկնապատկում և մանրակրկիտ վերահսկողություն»:

Նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները՝ ընդգծելով Իրանի կամքն ու պատրաստակամությունն՝ ապահովել կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը։ Նախագահականի հաղորդագրության համաձայն՝ այդ առումով շեշտվել են նաև Իրանի «կարմիր գծերը»․

«Մենք համաձայն չենք տարածաշրջանում խնդիրները լուծելու պատրվակով օտարերկրացիների ներկայությանը և կարծում ենք, որ դա ոչ միայն չի լուծի խնդիրը, այլև ավելի մեծ խնդիր կդառնա տարածաշրջանի ժողովուրդների և կառավարությունների համար»,- ասել է Ռաիսին:




Լրահոս