Այսօր՝ փետրվարի 15-ին, տեղեկություններ է տարածվել, որ Հայկական Կարմիր խաչի ընկերութան նախագահ է ընտրվել Աննա Եղիազարյանը:
ArmLur.am-ը կապ հաստատեց փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ՝ մեկնաբանում ստանալու համար.
«Կարմիր խաչի նախագահությունը փետրվարի 8-ին որոշում է ներկայացրել և հեռացրել է այդ անձնավորությանը գլխավոր քարտուղարի պաշտոնից: Դրանից հետո արել է նոր նշանակում, ով օրենքով սահմանված կարգով պետական լիազոր մարմնի կողմից ստացել է համապատասխան գրանցում: Այս պահի դրությամբ Աննա Եղիազարյանը հրաժարվել է ընդունում-հանձնում կատարի, որի հիման վրա դիմել ենք իրավապահներին»,- ասաց Բաղդասարյանը:
Փաստաբանի խոսքով՝ հայտարարություն էին տարածել, որ արտահերթ համագումար են ցանկանում անել, դիմել էին նախագահությանը, և նախագահությունը հիմնավոր մերժել էր իր որոշմամբ: Իրավական գործիքակազմը նա է, որ եթե գտնում ես նախագահության որոշումը իրավաչափ չի օրենքով սահմանված կարգով, պետք է միջարկել դատական կարգով կամ այլ օրենքով չարգելված կարգով: Այսինքն՝ տեղեկություն ստացվեց, որ այդ ինքնակոչները որոշել են, որ պետք է համագումար անեն, որը անօրինական է՝ բխող բոլոր իրավական հետևանքներով:
«Նախագահությունում բացի պարոն Մնացականյանից կա ևս 10 անդամ: Նախագահությունը որոշել է, որ պարոն Մնացականյանի ժամկետը լրանալու հետ կապված նշանակել ժ/պ՝ մինչև նոր համագումար: Նոր համագումարը նշանակված է 2024 թվականի ապրիլի 8-ին»,-ասաց Բաղդասարյանը:
Նշենք, որ ՀԿԽԸ Նախագահն է Մխիթար Մնացականյանը:
Հիշեցնենք, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահության 08.02.2024 թիվ 141 որոշմամբ՝ Աննա Եղիազարյանը այլև չի զբաղեցնում ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի/գործադիր տնօրենի/ հաստիքը։
Պաշտոնանկությունից հետո տիկին Եղիազարյանը շարունակում է հանդես գալ ՀԿԽԸ-ի անունից։ ՀԿԽ ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ տիկին Եղիազարյանը 08.02.24-ից որևէ լիազորություն չունի ներկայանալ որպես ՀԿԽԸ աշխատակից։