
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են՝ Տ-5-46‚ /Մ-6/ (Ալավերդի)-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհի կմ 0+000-կմ 9+300 և Տ-5 46 դեպի Սանահին վանական համալիր տանող հատվածների հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 15-ից մինչև մարտի 30-ը՝ ժամը 12.00-16.00 սահմաններում‚ կմ 6+000-կմ 9+000 տեղամասի առանձին հատվածներում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։
Կգործեն երթևեկության որոշակի սահմանափակումներ. ճանապարհը պարբերաբար կփակվի երթևեկության համար 15-30 րոպե տևողությամբ։
Պատճառվող անհարմարության համար հիմնադրամը երթևեկության մասնակիցների ներողամտությունը։