Դատարանը առաջիկա ժամերին քննելու է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը. պաշտպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը առաջիկա ժամերին քննելու է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է նրա պաշտպան Տիգրան Եգորյանը։

Հարցին՝ ինչու միայն այսօր քրեական հետապնդում հարուցվեց Վահան Քերոբյանի նկատմամբ, եթե Էկոնոմիկայի նախարարության մնացած պաշտոնյաներին մեղադրանքներ էին առաջադրվել շատ ավելի վաղ, փաստաբանը նկատեց․ «Քանի որ պարոն Քերոբյանը հրաժարական տվեց, ենթադրում եմ՝ որոշեցին, որ կարելի է առանձնապես լուրջ չմոտենալ հարցին ու նրա նկատմամբ էլ հետապնդում հարուցել»։




Լրահոս