
Ռուսաստանցի հայազգի հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Նարեկ Օհանյանը հունգար մարզիկ Քրիստիան Վանզայի հետ մենամարտում երրորդ տեղն է գրավել, Բուխարեսում ընթացող Եվրոպայի առաջնությանը։ Մենամարտն ավարտվել է 3:1 հօգուտ հայազգի մարզիկի։ Նա արժանացել է բրոնզե մեդալի։
Փոքր ֆինալում Օհանյանի հաղթանակը առաջինն էր նրա մարզական կյանքում, մեծահասակների տարիքային մակարդակում։ Նա երկու ոսկե մեդալ ունի Ռուսաստանի առաջնությունից եւ 18 թվականին էլ եղել է Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, ինչպես նաեւ Ուժեղագույնների համառուսաստանյան սպարտակիադայի արծաթե մեդալակիր։