Թաքնված սպառնալիքը․ ածխածնի մոնօքսիդը մեր կյանքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր առօրյա կյանքը պարուրող աղտոտիչների շրջանում կա հաճախ անտեսված սպառնալիք՝ ածխախնի մոնօքսիդը, որը շատ դեպքերում ուշադրության չի արժանանում, բայց ազդում է մեր առողջության վրա։ Սա անհոտ, անգույն ու անհամ գազ է, որը չի գրգռում քիթը կամ կոկորդը, և արտազատվում է այրման ընթացքում։ Ածխածնի մոնօքսիդը կարող է ներկա լինել մեր կյանքի տարբեր իրավիճակներում՝ ավտոմեքենայով փոխադրվելիս, աշխատավայրում, տանը՝ գազի միջոցով կերակուր պատրաստաելիս կամ բնակարանը ջեռուցելիս, անգամ սիգարետ ծխելիս։

Սիգարետի ծխի թունավոր բաղադրիչներից մեզ առավել հայտնի են խեժը և ածխածնի մոնօքսիդը։ Սիգարետի ծուխը կարող է պարունակել ածխածնի մոնօքսիդի մեծ քանակություն։  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ածխածնի մոնօքսիդի կենտրոնացումը սիգարետի ծխում շուրջ 4,5% (45,000 մաս միլիոնում), և ծխողները ներքաշում են օդը, որը սովորաբար ունենում է  400–500 ppm (մաս միլիոնում) ծավալով ածխածնի մոնօքսիդ։

Ածխածնի մոնօքսիդը սիգարետի ծխի գազային վիճակի ամենաթունավոր բաղադրիչներից մեկն է։ Այն կտրուկ ներխուժում է արյունատար համակարգ և համակցվելով հեմոգլոբինի հետ՝ ձևավորում է կարբոքսիհեմոգլոբին՝ այդպիսով նվազեցնելով թթվածնի մտակարարումը մարմնի հյուսվածքներ և օրգաններ։

Ցածր մակարդակներում ածխածնի մոնօքսիդը ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա հանգեցնելով տեսողական ընկալման, ձեռքի ճարտարության, սովորելու, վարելու կատարողականության և ուշադրության մակարդակի վատթարացման վրա։ Չծխողների շրջանում կարբոքսիհեմոգլոբինի կենտրոնացումն արյան մեջ սովորաբար կազմում է  1%։ Ծխողների շրջանում այն տատանվում է 3% – 8%-ի մեջ և կարող է նույնիսկ հասնել 15%-ի։

Գոյություն ունի համաճարակաբանական վկայություն, որ այն մարդիկ, որոնք աշխատանքի ընթացքում ենթարկվում են ածխածնի մոնօքսիդի ազդեցությանը, շատ ավելի հաճախ են ունենում սիրտանոթային հիվանդություններից մահացություններ։ Հիմնական մեխանիզմը, որի միջոցով ածխածնի մոնօքսիդն առաջացնում է սրտային հիվանդություններ, հիպոքսիան է։ Հայտնի է, որ մարդկանց մոտ այն հանդիսանում է սրտի իշեմիկ կամ ծայրամասային անոթային հիվանդության առկայության պատճառ: Սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ նվազում է մարզման կարողությունը և իջնում է իշեմիայի շեմը ածխածնի մոնoքսիդի նույնիսկ ամենացածր մակարդակի ազդեցությունից հետո, որը համեմատելի է թեթև և չափավոր ծխողների մոտ դիտվածների հետ:

Քանի որ սիգարետի ծուխն ազդում է ոչ միայն ծխողների, այլ նաև իրենց շրջապատող մարդկանց առողջության վրա, հարկ է հիշել, որ այս թունավոր գազը միևնույն առողջապահական խնդիրները կարող է առաջացնել երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվող մարդկանց շրջանում։

Լավ նորությունն այն է, որ երբ դադարում եք ծխել, ածխածնի մոնօքսիդի ծավալն արյան մեջ շատ արագ կերպով նվազում են․ 24-48 ժամվա ընթացքում ածխածնի մոնօքսիդի մակարդակը հասնում է չծխող անձի ցուցանիշներին։

Ուսումնասիրելով բազմաթիվ ցուցանիշնել ու տվյալներ՝ մի բան պարզ է դառնում․ տեղեկացվախ լինելն ամենաուժեղ զենքն է առողջության համար պոտենցիալ վնասակար այս ազդեցությունից խուսափելու համար։ Տեղեկացված լինելը մեզ թույլ կտա համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու մեզ ու մեզ շրջապատող անձանց։




Լրահոս