ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քերոբյանի կկալանավորե՞ն․ որոշումը կհրապարակվի 13։00-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը երեկ ժամը 15։00-ից Քննչական կոմիտեում է, վերջինս հարցաքննվում էր։
Ավելի ուշ ArmLur.am-ին  տեղեկություններ հասան, որ Քննչական կոմիտեում Վահան Քերոբյանի կալանքի հարցն է քննվում։
Քննչական կոմիտեն նույնպես հայտնեց, որ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։

Նախաքննությամբ պարզվել է, որ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկ»-ի ստեղծման նպատակով 2022 թվականին հայտարարվել է երկփուլ մրցույթ, որին մասնակցելու համար դիմել են 4 տնտեսվարողներ, որոնցից նախաորակավորման փուլը հաղթահարել և բուն մրցույթին մասնակցել են երկու տնտեսվարողներ՝ «Ս» ընկերությունը և «Հ» հիմնադրամը:

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ երեկոյան ժամը 21։00-ի մոտակայքում մեղադրանք առաջադրվեց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին:

Գործով անցնող 8 անձինք, որոնց մեղադրանք է առաջադրվել, մինչև մրցույթ հայտարարելը տեղյակ լինելով, որ Ընկերության գնառաջարկը կազմելու է մինչև 700.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ մրցույթի տարբեր փուլերում իմանալով, որ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման ողջամիտ արժեքը շուրջ 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ է, շարունակել են մրցույթում Ընկերության հաղթանակն ամեն գնով ապահովելուն ուղղված գործողությունները:

Քերոբյան փաստաբանը նշել է, որ նախկին նախարարին կալանավորելու միջնորդության քննարկումը տևել է մինչև ուշ գիշեր։ Վահան Քերոբյանին գործով որոշումը կհրապարակվի այսօր ժամը 13:00-ին։

Էմմա Միքայելյան




Լրահոս