
Անցած գիշեր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում տոնական տրամադրություն էր: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկրպագուները եկել էին դիմավորելու Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունում չեմպիոններ դարձած Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին, բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանին, Հայաստանի հավաքականին: