
ArmLur.am-ը փետրվարի 8-ին գրել էր՝ 300 հազար դրամ ոսկյա կախոցի և շարֆի համար․ Էկոնոմիկայի նախարարության ուշագրավ գնումները։
Նախարարությունից խնդրել էին հարցում ուղարկել՝ պատասխան ստանալու համար։ Էկոնոմիկայի նախարարությունից օպերատիվ արձագանքել էին և հստակ ժամկետում ուղարկել պատասխան։
Ստացվում է, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից ոսկյա կախոցը (750 հարգի՝ 1 հատ) և քաշմիրից շարֆը ձեռք են բերվել՝ Նախարար Վահան Քերոբյանի՝ 2023 թվականի փետրվարին Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման և Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված հանդիպումների ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաներին նվիրելու նպատակով։
Էմմա Միքայելյան