
Արենիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ Արենի բնակավայրում շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Ախտա խմելու ջրագիծը, ինչի հետևանքով այդ ջրագծից սնվող թաղամասերի ջրամատակարարումը ժամանակավորապես դադարել է:
«Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ խնդիրը հնարավորինս շուտ կարգավորելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: