
ԱԺ-ում տեղյակ չեն, որ Վահան Քերոբյանն ազատվել է նախարարի պաշտոնից:
Այպիսով, ԱԺ կայքում տեղեկություն է հրապարակված, որ չորեքշաբթի օրը՝ փետրվարի 21-ին, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ տեղի կունենա:
Նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, լինելու է նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ ԱԺ-ի՝ նախագծի հիմնական զեկուցողը Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանն է, որը երկու օր է՝ ազատվել է պաշտոնից, ավելին՝ քրգործով է անցնում:
Այսինքն, ԱԺ-ում չեն տիրապետում իրավիճակին, կամ տեղյակ չեն, որ Վահան Քերոբյանն ազատվել է աշխատանքից, կամ էլ չեն շտապում թարմացնել տեղեկությունը:
Ք․ Մ․