Այսօր Մեծ Պահքի հինգերորդ օրն է. այն սկսվել է Բուն Բարեկենդանից հետո՝ փետրվարի 12-ին:
ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում Պահքի ընթացքում թույլատրելի ճաշատեսակների և քաղցրեղենի բաղադրատոմսերի շարք:
Բանանով կարկանդակ. ճզմել 300 գրամ բանանը, ապա ավելացնել 120 գր. շաքարավազ և 120 մլ . բուսայուղ:
Հարված զանգվածին ավելացնել մաղով անցկացրած 200 գրամ ալյուր, 1 թեյի գդալ փխրեցուցիչ, 1/3-րդ թեյի գդալ սոդա և կես թեյի գդալ դարչինի փոշի: Լավ հարելուց հետո ավելացնել չամիչ, խառնել և տեղափոխել ջեռոցի կաթսայի մեջ:
Կարկանդակը եփել 180 աստիճան տաքացված ջեռոցում՝ 35 րոպե տևողությամբ:
Բարի ախորժակ
Հուրի Բաղդասարյան