
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը 2013-ը փակել է հուշանվերների գնումով:
Armlur.am -ին հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը 360 հազար դրամի բրոնզե և պղնձե արձանիկներ է գնել: Բրոնզե արձանիկները տարբեր պատկերներ են ունեցել, իսկ ահա պղնձաձույլ արձանիկները պապիկ, տատիկի տեսքով են եղել:
Թե ի՞նչ են խորհրդանշում արձանիկները, մեզ չհաջողվեց պարզել, սակայն հայտնի է, որ ՀՀ պետական բյուջեից դրամական փոխանցումներն արվել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի սիրելի «Ամերիաբանկի» միջոցով: