Գաղտնիք չէ, որ Tik-Tok-ը Հայաստանում առաջատար սոցկայքերի շարքին է դասվում։ Այստեղ տարիքային, մասնագիտական, ռասսայական կամ կրոնական ոչ մի պատկանելություն հաշվի չի առնվում։ Tik-Tok-ում կարող են վիդեո հրապարակել բոլորը՝ այդ թվում քաղաքական գործիչները։
Հայրենի իշխանությունները հերիք չի ունեն առանձին սեփական տելեգրամյան ալիքներ, այժմ էլ փորձում են Tik-Tok-ում լսարան ձեռք բերել՝ հետամուտ լինելով, որ նոր թիմակիցներ և կուսակիցներ ձեռք կբերեն։
Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն իր Tik-Tok-ի էջում ունի 5 530 հետևորդ և 30 հազար լայք։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ևս հայտնվել է Tik-Tok-ում։ Ալեքսանյանը կիսվում է իր ելույթների՝ ըստ իր ամենաազդեցիկ հատվածներով։
Հաջորդ տիկտոկերը Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն է, ով քաղաքապետարանի ուղիղ եթերներից և իր տված հարցազրույցներից կտրում և հրապարակում է այն հատվածները, որոնք, ըստ իրեն, ազդեցիկ կլինեն լսարանին ՔՊ-ի կողմը քաշելու համար։
Անհասկանալի է իշխանության մարտավարությունը, սակայն նպատակը և ձգտումները ակնհայտ է։
Մանրամասները՝ տեսանյութում: