
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստումընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող մեկնարկեց նաև Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ):
Տիտղոսի պաշտպանությունը նա սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 7-2 հաշվով հաղթեց լեհ Կշիշտոֆ Բենկովսկիին։
Սերգեյ Սարգսյանը (97 կգ) 1/8 եզրափակչում 2-13 հաշվով պարտվեց Բուլղարիան ներկայացնող Ախմեդ Բատաևին։
Ավելի վաղ իրանց առաջին գոտեմարտերում հաղթանակներ էին տարել Արման Անդրեասյանն ու Արման Ավագյանը: