
Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է մեծացնել զենքի մատակարարումները Կիև, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովից առաջ կայացած մամուլի ասուլիսում։
«Եթե մենք ցանկանում ենք կայուն խաղաղություն Ուկրաինայում, մենք պետք է ավելի շատ զենք մատակարարենք: Դա անելու համար մենք պետք է ավելի շատ արտադրենք Ուկրաինային օգնելու և մեր սեփական պաշարները համալրելու համար», – ասել է նա: