Ուկրաինան և Գերմանիան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր են ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինան և Գերմանիան երկկողմ համաձայնագիր են ստորագրել անվտանգության երաշխիքների վերաբերյալ, հայտնում է ուկրաինական Европейская правда պարբերականը՝ հղում անելով Վլադիմիր Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովին։

Ավելի վաղ ԶԼՄ-ները և Զելենսկու գրասենյակը հայտնել էին փետրվարի 16-ին նախատեսված Ֆրանսիա և Գերմանիա այցերի ընթացքում անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր ստորագրելու նրա մտադրության մասին։

«Ուկրաինան և Գերմանիան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Բեռլին կատարած այցի ընթացքում երկկողմ համաձայնագիր են ստորագրել անվտանգության ոլորտում համագործակցության մասին՝ շարունակելով G7-ի հռչակագիրը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին»,- ասվում է կայքում հրապարակված տեքստում։




Լրահոս